Մասնակիցների ընդհանուր ժողովը ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է Ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան չորս ամիս անց։
Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է Ընկերության տնօրենի կողմից Օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ դա են պահանջում ընկերության և նրա մասնակիցների շահերը։
Ընկերության Մասնակիցների 16.09.24թ․ արտահերթ ընդհանուր ժողովի թիվ FS0001ՈՐՇ-05/1 որոշմամբ հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի նոր չափ՝ 1 594 455 382 (մեկ միլիարդ հինգ հարյուր ինսունչորս միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ, որը բաժանված է 2 հավասար բաժնեմասի՝ 797 227 691 (յոթ հարյուր իննսունյոթ միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր իննսունմեկ ՀՀ դրամ անվանական արժեքով:
Նույն որոշմամբ հաստատվել է Ընկերության Կանոնադրության՝ կանոնադրական կապիտալի չափի ավելացման հետ կապված փոփոխությունը, որը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը գրանցել է 23.09.24թ։
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում:
ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ 2020թ.-ի և 2021թ.-ի գործունեության արդյունքներով շահաբաժիններ չեն վճարվել:
Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ ընկերության գործունեության մասին, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ։
Ղեկավարների վարձատրության մասին
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգևատրումների, ֆինանսական կազմակերպության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը կարող եք տեսնել այստեղ: