Ֆասթ Շիֆթը հայկական մշակույթի կողքին է։
Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակին՝ հունվարի 27-ին տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգը։ Ֆասթ Շիֆթը կարևորելով հայկական մշակույթի զարգացումը՝ միացել է «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։
Երեկոյի ընթացքում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց 2 պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»: Մաեստրոն նշեց, որ համերգը հատուկ կարևորություն ուներ, քանի որ իրականացավ տարիների իր երազանքը։ «Ինձ համար չափազանց կարևոր ու հուզիչ է, որ իմ տարեդարձի օրը գործերիցս երկուսն առաջին անգամ հնչեցին։ Ես այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ երիտասարդության տարիներից։ Խորապես շնորհակալ եմ համերգի աջակիցներին։ Սա հսկայական օգնություն է երաժշտությանը»,-ասաց Տիգրան Մանսուրյանը։
«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգը հաստատեց մանսուրյանական մրցույթի առաքելությունն ու ևս մեկ անգամ արժևորվեց հայոց լեզուն, հայ պոեզիան: Համերգի գլխավոր հովանավոր Ֆասթ Շիֆթը շարունակելու է աջակցել հայկական մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում։
Ֆասթ Շիֆթը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր
01.02.2023