Հաշվի առնելով «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ի բարի համբավը, առաքելությունն ու տեսլականը՝ ցանկանում ենք անդրադառնալ վերջերս մամուլում կատարված հրապարակմանը՝ առ այն, որ Երևան համայնքը վնաս է կրել՝ տեղադրված տերմինալների զբաղեցրած տարածքի համար վարձավճար չստանալով, ինչպես նաև հրապարակման տեսահոլովակում կիրառվել է «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը, որպես՝ օրինակ:
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն իր բիզնես գործունեության մեջ հստակ ամրագրել է թափանցիկությունը, բարձր պատասխանատվությունը՝ ինչպես հաճախորդի, այնպես էլ ՝ ՀՀ օրենսդրության նկատմամբ:
Ընկերությունը սեփական նախաձեռնությամբ Երևանի փողոցների հարակից մայթերին տերմինալների տեղադրում չի իրականացնում: Տերմինալների տեղադրումը կատարվում է ընկերության հետ համագործակցող անհատ ձեռնարկատերերի կամ կազմակերպությունների կողմից, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր որոշակի միջնորդավճարի դիմաց: Այս պահին «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն համագործակցում է ավելին քան 20 ընկերության հետ: Տերմինալի տեղի ընտրության, տեղափոխման, սպասարկման, անվտանգության ապահովման, տեղադրման թույլտվության, մաքրության պահպանման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի օգտագործման ողջ պատասխանատվությունը կրում է համագործակցող ԱՁ-ն կամ կազմակերպությունը:
Մինչ վերոնշյալ պայմանագրի կնքումը, Ընկերության կողմից դիտարկվում է տեղադրման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով քաղաքացիներին առավելագույն հասանելիությունը, շրջակա միջավայրի համապատասխանությունը և այլ գործոններ:
Ուստի հորդորում ենք զանգվածային լրատվության միջոցներին և կայքերին հրապարակումներ պատրաստելիս զերծ մնալ Ընկերության տարբերանշանի և կամ Ընկերության հետ նույնականացվող սարքավորման անհարկի կիրառումից:
«Ֆասթ Շիֆթ» թափանցիկություն ու բարձր պատասխանատվություն:
15.08.2023