Ֆասթ Շիֆթի հասանելիության շնորհիվ ընկերության ավելի քան 1000 վճարային տերմինալները կարծես կապուղի լինեն հաճախորդների և ամենատարբեր՝ կրթական, պետական ու մասնավոր հաստատությունների, խոշոր մատակարարների, կապ և ինտերնետ մատուցող կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բժշկական հաստատությունների և մի շարք այլ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:
2022 թվականի ընթացքում Ֆասթ Շիֆթ-ի տերմինալների միջոցով կատարված գործարքների ամենամսյա աճը փաստում է հաճախորդների բարձր վստահությունը, որին Ընկերությունն արժանացել է այս կարճ ժամանակահատվածում: Ֆասթ Շիֆթը նաև ներկայացրել է էլեկտրոնային դրամապանակը, որը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:
Ամփոփիչ ժողովի ընթացքում Ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը ներկայացրեց Ֆասթ Շիֆթի 2022 թվականի ընթացքում ձեռքբերումներն ու ընկերության տեսլականը: Ինչպես նաև հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզիա ստանալուն զուգահեռ Ֆասթ Շիֆթը լիզենցիա է ստացել Ուկրաինայում, նաև դիմում ներկայացրել Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝ լիցենզիայի ստանալու նպատակով: Ֆասթ Շիֆթ ընկերության համար կորպորատիվ կառավարումից բացի առանցքային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Ընկերությունն արդեն իսկ աջակցել է մի շարք մշակութային, ֆինտեխ և սպորտային միջոցառումների իրականցմանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին նաև Ֆասթ Շիֆթի առաջիկա նախագծերը: