ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Ֆասթ Շիֆթ»-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինանսական շուկա է մուտք գործել 2020թ․-ի տարեվերջին՝ ներկայացնելով իր 1300+ տերմինալները և Fast Shift վճարային հավելվածը։ Համակարգի հիմքում 400+ ծառայություններ են՝ ֆինտեխ նոր լուծումներով։
Մեր նպատակն է բարելավել վճարումների մշակույթը՝ սպասարկման և տեխնոլոգիական լավագույն փորձը ներդնելով։
Ներբեռնիր հավելվածը, անցիր նույնականացումև գործարքներդ դարձրու պարզ ու արագ։

Հաշվի առնելով նոր տեխոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում, և այլն, Ֆասթ Շիֆթի բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Նպաստել ֆինանսական շուկայի զարգացմանը և կայունությանը՝ դիրքավորվելով որպես նորարար լուծումներ ներդնող վճարային համակարգ՝ տեխնիկական և ծրագրային միասնական ինտերֆեյսով։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Մեր գլխավոր նպատակն անվտանգ և հուսալի ֆինանսական գործարքների համար լավագույն միջավայր ստեղծելն է։ Fast Shift-ը մեծապես կարևորում է հաճախորդների և գործընկերների վստահությունը, ըստ այդմ էլ՝ անհատական տվյալների պաշտպանությունն առաջնային է մեզ համար։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մեր աշխատանքն ուղղված է բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդամետ գործելաոճի մշակույթն արմատավորելուն։ Այդ նպատակով կարևորում ենք հետադարձ կապը, ազնիվ հաղորդակցությունը, իրավական, սոցիալական և էթիկական պատասխանատվությունը։
ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մենք հետևողականորեն ընդլայնում ենք Fast Shift համակարգի հնարավորությունները՝ մեր հաճախորդների համար ապահովելով ժամանակակից վճարային գործիքներին հասանելիություն և տեղայնացնելով համաշխարհային լավագույն փորձը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ստեղծել լավագույն այլընտրանք՝ ավելի ապահով, արագ ու նորարար վճարային հավելված ունենալու, և ապահովել, որ թվային փոխակերպումը լինի ներառական, օգտատերերի իրավունքներին ու կարիքներին համապատասխան։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
«Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներն են Վահե Բադալյանը և Վիգեն Բադալյանը։
ԽՈՐՀՈՒՐԴ


Աշոտ Առուշանյան
Խորհրդի անդամ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
ՎԱՐՉԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ
«Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
ՀՎՀՀ
00480232
Գտնվելու վայրը և
իրավաբանական հասցեն
ՀՀ, ք․ Երևան, Նորք-Մարաշ,
Գ․ Հովսեփյան փող․, 32/6
Փոստային հասցեն
0047, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Գ․ Հովսեփյան 32/6
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ
Գլխամասային գրասենյակ
երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Զանգերի սպասարկման կենտրոն
երկուշաբթի-կիրակի, 24/7