ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
1․ Կարգավորման առարկան
1․1. «ՖԱՍԹ ՇԻՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության էլեկտրոնային փողով ծառայությունների մատուցման հրապարակային պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) սահմանվում է «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ (այսուհետ՝ նաև Ընկերություն) էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգում էլեկտրոնային վճարային միջոցների օգտագործման, այդ թվում՝ էլեկտրոնային փողի թողարկման ու սպասարկման համար Հաշվառման հաշվի բացման, համալրման և օգտագործման պայմանները։
1․2. Պայմանագիրը, ՀՀ գործող Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հայտարարած ծառայություններից օգտվելու պաշտոնական գրավոր հրապարակային առաջարկ է (այսուհետ՝ Օֆերտա)՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ՝ Օգտատեր):
2․ Ընդհանուր դրույթներ
2.1. Oֆերտան կարող է ներկայացվել առցանց կամ Ընկերության սահմանած այլ եղանակով:
2.2. Ընդունելով Օֆերտան՝ Օգտատերը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել է և անվերապահ ընդունում է Պայմանագրի անխտիր բոլոր պայմանները, ծառայություններից օգտվելու կանոններն ու ծառայությունների դիմաց գանձվող վճարները, որոնց գործող տարբերակները զետեղված են Ընկերության պաշտոնական կայքում և (կամ) ներկայացված են Ընկերության թողարկած Fast Shift բջջային հավելվածում (Օգտատերը և «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ՝ այսուհետ միասին Կողմեր):
2.3. Ընկերությունը մատուցում է ծառայություններ, Օգտատերն օգտվում է ծառայություններից՝ ՀՀ գործող օրենսդրության և Պայմանագրի պայմանների համաձայն:
2.4. Ընկերությունը մատուցում է հետևյալ տեսակների ծառայություններ (այսուհետ՝ Ծառայություններ)․
ա) էլեկտրոնային փողի թողարկում,
բ) էլեկտրոնային փողի սպասարկում,
գ) էլեկտրոնային փողով վճարում,
դ) էլեկտրոնային փողի մարում,
ե) էլեկտրոնային փողի փոխարկում,
զ) էլեկտրոնային փողի փոխանցում,
է) Ընկերության պաշտոնական կայքում նկարագրված այլ ծառայություններ:
2.5. Ծառայությունների տեսակների, դրանց մատուցման եղանակների, հնարավոր գործառնությունների, ժամկետների, Ծառայությունների համար սահմանված միջնորդավճարների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Ընկերության պաշտոնական կայքում, միջնորդավճարների մասին նաև իրազեկվում է նախքան յուրաքանչյուր Գործարք կատարելը:
2.6. Օգտատերերի ինքնաշխատ եղանակով սպասարկումն իրականացվում է 24/7 ռեժիմով։ Պայմանագրով սահմանված գործողությունները, որոնք չեն իրականացվում ինքնաշխատ եղանակով, Ընկերությունն իրականացնում է իր ընդունած ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին, որոնք ներկայացվում են պաշտոնական կայքում և (կամ) Fast Shift հավելվածում։
2.7. Fast Shift բջջային հավելվածի միջոցով Օգտատիրոջը մատուցվող վճարահաշվարկային որոշ ծառայությունների, մասնավորապես՝ Fast Shift բջջային հավելվածին կցված բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից Օգտատիրոջ վճարման հանձնարարականով փոխանցումների դեպքում էլեկտրոնային փող կարող է չթողարկվել։
2.8. Էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգում հաշվարկները կատարվում են ՀՀ դրամով։
2.9. Թողարկված 1 (մեկ) միավոր էլեկտրոնային փողը հավասար է 1 (մեկ) ՀՀ դրամի։
3. Հիմնական հասկացություններ
3.1. Էլեկտրոնային փող՝ Թողարկողի նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեք, որը.
ա) պահվում է էլեկտրոնային սարքի վրա,
բ) թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը հավասար է թողարկված Էլեկտրոնային փողի արժեքին,
գ) ընդունվում է որպես վճարամիջոց Թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից:
3.2. Էլեկտրոնային փող թողարկող (այսուհետ՝ Թողարկող)` «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ, որը ՀՀ տարածքում իրականացնում է Էլեկտրոնային փողի թողարկում՝ ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին իրավական ակտերի համաձայն:
3.3. Էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման «ՖԱՍԹ ՇԻՖԹ» համակարգ (այսուհետ` Համակարգ)` Թողարկողի կամ Գործակալների, ինչպես նաև Էլեկտրոնային փողի թողարկման ու սպասարկման կարգերի, կանոնների, ապարատածրագրային համալիրի կիրառումն ապահովող գործընթացների ամբողջություն։
3.4. Համակարգի կանոններ` Թողարկողի կառավարման իրավասու մարմնի հաստատած կանոններ, որոնց համաձայն՝ սահմանվում է Համակարգում մասնակցության պայմանների, Էլեկտրոնային փողի թողարկման, օգտագործման, սպասարկման և Համակարգում մատուցվող ծառայությունների, քլիրինգի իրականացման ու վերջնահաշվարկի կատարման հետ կապված ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և դրանք ապահովող տեխնիկածրագրային միջոցների կիրառման կարգն ու պայմանները։
3.5. Էլեկտրոնային փողի թողարկում/Հաշվառման հաշվի համալրում (լիցքավորում)՝ գործառույթ, որի արդյունքում Թողարկողն ավելացնում է Համակարգում գրանցված Օգտատիրոջ Հաշվառման հաշվում առկա Էլեկտրոնային փողը՝ բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից վճարված լիցքավորման ենթակա գումարի չափով, ձեռք բերելով դրամական պարտավորություն Օգտատիրոջ նկատմամբ:
3.6. Օգտագործող կամ Օգտատեր` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը, Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն, իրավունք է ստացել Թողարկողի նախապես հայտարարած և սահմանած պայմանների ու կանոնների համաձայն իր ձեռք բերած Էլեկտրոնային փողն օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում:
3.7. Օգտագործողի գրանցում՝ Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշվի բացում։
3.8. Հաշվառման հաշիվ (Հաշիվ)` Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում Օգտատիրոջ, Ծառայություն մատուցողի, Գործակալի կամ Փոխարկողի (այսուհետ՝ Հաճախորդ, Հաճախորդներ) նկատմամբ Թողարկողի դրամական պարտավորության հաշվառման վերաբերյալ գրառումների ամբողջություն:
3.9. Աուտենտիֆիկացիա՝ Օգտատիրոջ մուտքային տվյալների (Օգտատիրոջ մուտքանուն և գաղտնաբառ) վավերականության ստուգում:
3.10. Սպասարկում` Էլեկտրոնային փողով գործառնությունների (Գործարքների) և դրանց հետ կապված հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում Օգտատերը հնարավորություն է ստանում համալրել Հաշվառման հաշիվգործարքը և (կամ) Հաշվին առկա էլեկտրոնային փողը ներկայացնել մարման և (կամ) փոխանցել Համակարգում գրանցված այլ Օգտատերերին և (կամ) վճարել Ծառայություն մատուցողներին՝ մատուցված ծառայության, վաճառված ապրանքի, կատարած աշխատանքի և (կամ) քաղաքացիաիրավական այլ Գործարքի դիմաց։
3.11. Վճարում՝ գործառույթ, որի արդյունքում Ծառայություն մատուցողի մատուցած ծառայության, վաճառած ապրանքի կամ կատարած աշխատանքի դիմաց վճարումը կատարվում է Էլեկտրոնային փողով՝ Համակարգում գրանցված վճարում նախաձեռնող Օգտատիրոջ Հաշվառման հաշվում առկա Էլեկտրոնային փողը նվազեցնելով վճարման ենթակա գումարի չափով՝ Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի Հաշվառման Հաշիվը ավելացնելու միջոցով:
3.12. Մարում՝ գործառույթ, որի արդյունքում Թողարկողը Համակարգում գրանցված Օգտատիրոջ Հաշվառման հաշվում առկա Էլեկտրոնային փողը նվազեցնում է մարման ենթակա հրահանգված գումարի չափով՝ բանկային հաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցելու միջոցով, նվազեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ:
3.13. Փոխարկում` Թողարկողի գործառույթ, որի արդյունքում իրականացվում է ցանկացածէլեկտրոնային փող թողարկողի թողարկած էլեկտրոնային փողի փոխանակում մեկ այլ համակարգի թողարկած էլեկտրոնային փողով (այսուհետ՝ Փոխարկում): Ընդ որում՝ սույն ենթակետով նախատեսված փոխարկման գործառույթը Թողարկողը կարող է պատվիրակել այլ անձի (Փոխարկող)։
3.14. Փոխանցում՝ գործառույթ, որի արդյունքում առաջանում է Թողարկողի պարտավորություն՝ Համակարգում գրանցված փոխանցում նախաձեռնող Օգտատիրոջ Հաշվառման հաշվում առկա Էլեկտրոնային փողը նվազեցնել փոխանցման ենթակա գումարի չափով՝ համարժեք գումարի չափով ավելացնելով Համակարգում գրանցված՝ փոխանցումը ստացող մեկ այլ Օգտատիրոջ Հաշվառման հաշիվը:
3.15. Գործարք՝ Թողարկողի նախապես հայտարարած և սահմանած պայմանների ու կանոնների համաձայն Օգտատիրոջ կողմից Էլեկտրոնային փողի ձեռքբերում և Էլեկտրոնային փողի օգտագործում Համակարգում մատուցվող ծառայություններում:
3.16. Էլեկտրոնային փողով գործառնությունների անդորրագիր` ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով կազմված՝ Էլեկտրոնային փողով գործառնության կատարումը հավաստող վճարահաշվարկային փաստաթուղթ։
3.17. Վերջնահաշվարկ՝ գործողություն, որի արդյունքում մարվում են միջոցների փոխանցման հետ կապված՝ 2 (երկու) կամ ավելի Հաճախորդների միջև ծագած դրամական պարտավորությունները։
3.18. Մնացորդ՝ Օգտատիրոջ Հաշվառման հաշվին Էլեկտրոնային փողի մնացորդ:
3.19. Բջջային հավելված՝ Թողարկողի կողմից շարժական սարքերում աշխատանքի ծրագրային ապահովում, որի միջոցով հասանելի է դառնում Հաշվի կառավարումը, ծառայություններից օգտվելը, ինչպես նաև Օգտատիրոջ և Ծառայություն մատուցողի միջև տեղեկատվության (այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցումների) փոխանակումը:
3.20. Գործակալ` Թողարկողից տարբերվող ֆինանսական կազմակերպություն, որը Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն իրականացնում է Էլեկտրոնային փողի մարում և (կամ) Օգտատիրոջ Հաշվառման հաշվի համալրում (լիցքավորում):
3.21. Ֆինանսական կազմակերպություն` դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ:
3.22. Ծառայությունմատուցող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը, Թողարկողի հետ կնքված պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն, համաձայնել է թողարկված Էլեկտրոնային փողը որպես վճարամիջոց ընդունել իր կողմից մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքների կամ կատարվող աշխատանքների դիմաց։
4. Պայմանագրի կնքումը (ակցեպտավորումը) և գործողության ժամկետը
4.1. Պայմանագրի ակցեպտավորում (ընդունում) է համարվում Օգտատիրոջ կողմից Հաշվառման հաշիվ գրանցելը (բացելը)։
4.2. Պայմանագրի ակցեպտավորումը նշանակում է Պայմանագրի բոլոր պայմանների լիովին և անվերապահ ընդունում՝ առանց որևէ բացառության կամ սահմանափակման, և հավասարազոր է գրավոր կնքված պայմանագրին։
4.3. Պայմանագրի ակցեպտավորումը ժամկետային սահմանափակում չունի։
4.4. Պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի, Թողարկողի պաշտոնական կայքի, Բջջային հավելվածի կամ կարճ հաղորդագրությունների միջոցով, որոնք համարվում են պատշաճ ծանուցում:
4.5. Պայմանագիրը կնքվում է անժամկետ։ Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով: Օգտատիրոջ հարմարության համար Պայմանագիրը, ինչպես նաև ծառայությունների դիմաց կիրառվող վճարները և կանոնները կարող են թարգմանվել ու հրապարակվել նաև այլ լեզուներով, ընդ որում՝ նման թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակա է հայերեն տարբերակը:
5. Հաշվառման հաշվի բացումը և օգտագործման պայմանները
5.1. Էլեկտրոնային փողի Հաշվառման հաշիվ բացելիս նախապես ներկայացվում է Օֆերտան: Բացելով Հաշվառման հաշիվ՝ Օգտատերը Օֆերտային հավանություն է տալիս (ակցեպտավորում է), և այդ պահից ի վեր Օֆերտան, Պայմանագրի պայմանների, ծառայություններից օգտվելու կանոնների և ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետ մեկտեղ, կազմում է Թողարկողի և Օգտատիրոջ միջև կնքված` կատարման համար պարտադիր պայմանագիր:
5.2. Հաշվառման հաշվի բացման հավաստումը կատարվում է՝ Օգտատիրոջ նախապես մուտքագրած հեռախոսահամարին կամ էլ․ փոստին Թողարկողից հաստատման ծածկագիր ուղարկելով։ Եթե Oգտագործողը մուտքագրել է սխալ հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե, ինչի պատճառով չի ստացել հաստատման ծածկագիր, նորից է անցնում Համակարգում գրանցման գործընթացը, որից հետո ստանում է հաստատման նոր ծածկագիր։ Ծածկագրի մուտքագրումից հետո Համակարգն առաջարկում է ստեղծել գաղտնաբառ (PIN կոդ):
5.3. Գրանցման գործընթացից հետո Օգտագործողին տրամադրվում է Հաշվառման հաշվի նույնականացման եզակի, չկրկնվող համար` ID։
5.4. Էլեկտրոնային փող ձեռք բերելու և Համակարգի ծառայություններից օգտվելու համար Օգտատերը պետք է անցնի նույնականացման գործընթաց՝ Օֆերտայի 7-րդ բաժնում սահմանված եղանակով, և Համակարգում ստանա նույնականացված Օգտատիրոջ կարգավիճակ։
5.5. Օգտատիրոջ Հաշվառման հաշվում (հաշիվներում) պահվող Էլեկտրոնային փողը յուրաքանչյուր պահի չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամին համարժեքը՝ անկախ յուրաքանչյուր Օգտատիրոջ անունով բացված Հաշիվների քանակից։
5.6. Հաշիվ մուտք գործելը հնարավոր է միայն մուտքային տվյալների Աուտենտիֆիկացումից հետո։
5.7. Օգտատերն իր Հաշվառման հաշվի մուտքային տվյալները ստեղծում է ինքնուրույն, կարող է գաղտնաբառը փոխել ցանկացած ժամանակ և անսահմանափակ քանակությամբ։
5.8. Օգտատերը կրում է իր մուտքային տվյալների գաղտնիության պահպանման ողջ պատասխանատվությունը։ Հաշվի հետ կապված ցանկացած գործողություն, որը կատարվել է պատշաճ մուտքային տվյալների օգտագործմամբ, համարվում է Օգտատիրոջ կողմից կատարված՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
5.9. Օգտատիրոջ ՝ իր մուտքային տվյալների կորստի դեպքում Թողարկողն Օգտատիրոջը թույլ է տալիս վերականգնել Հաշիվ մուտք գործելու հնարավորությունը՝ վերականգնման ծածկագրի մուտքագրման միջոցով, որը Թողարկողը տրամադրում է Օգտատիրոջ հրահանգով՝ Հաշվառման հաշվին կցված էլեկտրոնային հասցեին կամ Օգտատիրոջ մուտքագրած բջջային հեռախոսահամարին կամ կապի այլ միջոցով հաղորդագրություն ուղարկելով։
5.10. Թողարկողն իրավունք ունի սահմանել Հաշվառման հաշիվ մուտքի տվյալների վերականգնման պայմանները։
5.11. Թողարկողն իրավունք ունի Օգտատիրոջը մերժել Հաշվառման հաշիվ մուտքի տվյալների վերականգնումը, եթե Օգտատիրոջ հրահանգի ուսումնասիրման արդյունքում չի հաստատվել Օգտատիրոջը տվյալ Հաշվի պատկանելության փաստը։
5.12. Թողարկողն իրավունք ունի Օգտատիրոջ Հաշիվը արգելափակել.
5.12.1. ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, համապատասխան լիազորություններ ունեցող իրավասու մարմնի կայացրած որոշման հիման վրա,
5.12.2. Օգտատիրոջ նախաձեռնությամբ՝ Թողարկողի պաշտոնական էլեկտրոնային հասցեով ([email protected]) Օգտատիրոջ դիմելու դեպքում,
5.12.3. սեփական նախաձեռնությամբ՝ Օֆերտայով և ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված հետևյալ դեպքերում.
ա) Օֆերտայով սահմանված Հաշվի օգտագործման պայմանները Օգտատիրոջ խախտելու վերաբերյալ Թողարկողի կասկած,
բ) Հաշվին չարտոնված մուտքի կասկած,
գ) ոչ ստանդարտ կամ տարօրինակ բարդ սխեմայով կատարվող Գործարքների առկայություն, որոնք բնորոշ չեն Օգտատերերին՝ նմանատիպ Գործարքների կատարելիս,
դ) փողերի լվացման և ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջները կատարում Թողարկողի կողմից,
ե) Թողարկողի նկատմամբ Օգտատիրոջ չկատարած պարտավորություն,
զ) անձնական կամ հետադարձ կապի տվյալները փոփոխվելիս նոր՝ վավեր տվյալների չտրամադրում, ինչպես նաև նույնականացման հիմք հանդիսացած՝ անձը հաստատող փաստաթղթի և (կամ) վճարային քարտի և (կամ) բանկային հաշվի վավերականության ժամկետի սպառման դեպքում վավեր անձը հաստատող փաստաթղթի և (կամ) վճարային քարտի և (կամ) բանկային հաշվի չտրամադրում։
5.13. Հաշվի արգելափակումը Բջջային հավելվածում Օգտատիրոջ բոլոր գործառնությունների կամ դրանց մի մասի արգելումն է։
5.14. Թողարկողի նախաձեռնությամբ Հաշվի արգելափակման ժամկետները կախված են արգելափակման հիմքերից.
ա) մինչև Օգտատիրոջ կողմից Հաշվի օգտագործման պայմանների բոլոր խախտումների վերացումը,
բ) մինչև Թողարկողը վստահ լինի, որ Օգտատիրոջ Հաշվին չարտոնված մուտք տեղի չի ունենում,
գ) մինչև Օգտատիրոջ՝ կասկածելի Գործարք(ներ)ի վրաբերյալ Թողարկողի պահանջած բացատրությունների և փաստաթղթերի ներկայացումը,
դ) փողերի լվացման և ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պայմանների համապատասխան,
ե) մինչև Օգտատիրոջ կողմից Էլեկտրոնային փողի համալրումը՝ Թողարկողի նկատմամբ իր չկատարած պարտավորության չափով,
զ) մինչև անձնական կամ հետադարձ կապի փոփոխված տվյալների կամ վավեր անձը հաստատող փաստաթղթի և (կամ) վճարային քարտի և (կամ) բանկային հաշվի տրամադրումը։
5.15. Հաշիվն օգտագործելիս Օգտատերը․
պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները,
5.15.1. Թողարկողի և երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,
5.15.2. պարտավոր է Հաշիվն օգտագործել անձամբ, իրավունք չունի տեղեկացնել կամ որևէ եղանակով երրորդ անձանց տրամադրել իր մուտքային տվյալները,
5.15.3. պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել իր Հաշվի մասին տեղեկությունները գաղտնի պահելու և չարտոնված մուտքը բացառելու անհրաժեշտ բոլոր միջոցները,
5.15.4. իրավունք չունի Հաշիվն օգտագործել հակաիրավական գործողություններ կատարելու համար։
5.16. Օգտատիրոջ՝ իր մուտքային տվյալների օգտագործմամբ Թողարկողին ուղարկած վճարման հրահանգը Կողմերի համար պատշաճ և բավարար է՝ Օգտատիրոջը նույնականացնելու համար։
5.17. Թողարկողն իրավունք ունի նույնականացնել Գործարքի շահառուին՝ Օգտատիրոջ վճարման հրահանգում Գործարքին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն մուտքագրելու պարտադիր պահանջ սահմանելով:
6. Հաշվառման հաշվի համալրումը, Գործարքների կատարումը, Հաշվի փակումը
6.1. Հաշվառման հաշվի համալրումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից։
6.2. Թողարկողը կարող է սահմանել լրացուցիչ վճարովի ծառայություններ՝ Հաշվի համալրման, Հաշվից միջոցների մարման, փոխանցման դեպքում SMS հաղորդագրության միջոցով կամ այլ ձևով Օգտատիրոջը տեղեկացնելու համար:
6.3. Վճարային քարտից և (կամ) բանկային հաշվից կատարված Հաշվառման հաշվի համալրումները չեղարկման ենթակա չեն։
6.4. Համալրման այլ եղանակների ու ծառայությունների դիմաց գանձվող վճարների մասին տեղեկատվությունը զետեղվում են Թողարկողի պաշտոնական կայքում և (կամ) Բջջային հավելվածում։
6.5. Հաշվից մարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ բանկային հաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցելու միջոցով։
6.6. Թողարկողը Հաշվից մարման համար Օգտատիրոջ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում՝ իր պաշտոնական կայքում և (կամ) Բջջային հավելվածում:
6.7. Հաշվից մարման հրահանգում Օգտատիրոջ նշած գումարի չափով կատարվում է Էլեկտրոնային փողի մարում՝ Հաշվում առկա միջոցների բավարար լինելու դեպքում:
6.8. Հաշվից մարման հրահանգը մերժվում է, եթե հրահանգում Օգտատիրոջ նշած չափով գումար Հաշվում առկա չէ: Մարման հրահանգը ենթակա չէ մասնակի կատարման:
6.9. Հաշվառման հաշվից Էլեկտրոնային փողի մարումը կատարվում է ՀՀ դրամով: Մարելիս Էլեկտրոնային փողի 1 (մեկ) միավորը համարժեք է 1 (մեկ) ՀՀ դրամի:
6.10. Վճարման կամ փոխանցման Գործարք կատարելիս Օգտատիրոջ Հաշվից էլեկտրոնային միավորների ելքագրումը կատարվում է իրական ժամանակում, Գործարքի կատարման պահին։
6.11. Էլեկտրոնային փողի փոխարկումը կատարվում է իրական ժամանակում․ Օգտատիրոջ Հաշվառման հաշվից էլեկտրոնային միավորները առցանց ռեժիմում ելքագրվում են և միանգամից հաշվեգրվում այլ համակարգի նշված հաշվառման հաշվին:
6.12. Էլեկտրոնային փողի փոխարկման համար կարող է սահմանվել միջնորդավճար, որն Օգտատիրոջն ի գիտություն է ներկայացվում նախքան Գործարքի կատարումը։
6.13. Էլեկտրոնային փողի փոխարկումը արտասահմանյան համակարգերի թողարկած Էլեկտրոնային փողով կատարելու դեպքում Թողարկողը սահմանում է փոխարկման փոխարժեք, որն Օգտատիրոջն ի գիտություն է ներկայացվում նախքան Գործարքը կատարելը։
6.14. Օգտատերը սույնով համաձայնություն է տալիս Թողարկողին՝ որևէ հիմքով Թողարկողի նկատմամբ իր չկատարած պարտավորության դեպքում իր Հաշվառման հաշվի հետագա համալրումներներից իրականացնել անակցեպտ գանձում՝ այդ պարտավորությունը մարելու համար։
6.15. Եթե Օգտատերը 12 ամսվա ընթացքում իր Հաշվով գործառնություններ չի կատարում, և Հաշվում մնացորդ առկա չէ, Թողարկողն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը և փակել Օգտատիրոջ Հաշիվը (դադարեցնել Հաշվի օգտագործման հնարավորությունը)՝ այդ մասին Պայմանագրի 4.4 կետով նախատեսված որևէ եղանակով ծանուցելով Օգտատիրոջը։ Մնացորդ ունեցող Հաշվառման հաշիվը չի փակվում:
6.16. Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ միակողմանի լուծել Պայմանագիրը և փակել իր Հաշիվը՝ իր նույնականացման տվյալների օգտագործմամբ դիմում ներկայացնելով Թողարկողի պաշտոնական էլեկտրոնային հասցեով ([email protected]):
6.17. Պայմանագիրը լուծվում և Հաշիվը փակվում է Թողարկողի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում։
7. Օգտատիրոջ նույնականացումը
7.1. Հաշվառման հաշվի Օգտատերը կարող է նույնականացվել հետևյալ տվյալների (ներառյալ՝ եթե համապատասխան տեղեկատվությունը հավաստվում է իրավասու փաստաթղթով, ապա ներկայացվում է նաև այդ վավեր փաստաթուղթը) հիման վրա.
7.1.1. ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանուն, իրավաբանական անձի անվանում,
7.1.2. ֆիզիկական անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման փաստաթղթի տվյալներ (պետական գրանցման, հաշվառման համարներ):
7.2. Նույնականացման գործընթացն ավարտելու համար Հաշվառման հաշվին կցվում է Օգտագործողի բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ՝ դրանց վերաբերյալ տվյալները գրանցելով Համակարգում:
7.3. Օգտատիրոջ նույնականացումը իրականացվում է առցանց՝ Բջջային հավելվածով։
7.4. Թողարկողը կարող է առաջարկել նույնականացման այլ եղանակ:
7.5. Թողարկողը Օգտատիրոջ նույնականացման անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ պարզ և մատչելի ուղեցույց է տրամադրում իր պաշտոնական կայքում և (կամ) Բջջային հավելվածում:
7.6. Թողարկողը Օգտատիրոջը հնարավորություն է տալիս կատարել նույնականացնող տվյալների փոփոխություն։
7.7. Օգտագործողը պարտավոր է Թողարկողին տեղյակ պահել իր անձնական տվյալների փոփոխության, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի կորստի վերաբերյալ և կրում է Թողարկողի մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:
8. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
8.1. Թողարկողն իրավունք ունի․
8.1.1. մերժել Օգտատիրոջ Գործարքի իրականացումը, եթե նա չի գրանցվել/նույնականացվել Պայմանագրով սահմանված կարգով,
8.1.2. մերժել Օգտատիրոջ Գործարքի իրականացումը, եթե Օգտատիրոջ հաշվում առկա Էլեկտրոնային փողի մնացորդը բավարար չէ նման Գործարք կատարելու և Թողարկողի սահմանած միջնորդավճարը գանձելու համար,
8.1.3. մերժել Օգտատիրոջ Գործարքի իրականացումը, եթե դրա կատարումը սահմանափակված կամ արգելված է Համակարգի կանոններով և ՀՀ գործող օրենսդրությամբ,
8.1.4. մերժել Օգտատիրոջ Գործարքի իրականացումը, եթե Օգտատիրոջ ներկայացրած Գործարքի հրահանգում նշված տեղեկությունները սխալ են կամ բավարար չեն տվյալ Գործարքը կատարելու համար,
8.1.5. չկատարել Օգտատիրոջ հրահանգը, որի համար ներկայացված չեն փողերի լվացման և ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը,
8.1.6. Պայմանագրով և (կամ) ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում արգելափակել Օգտատիրոջ Հաշիվը,
8.1.7. Օգտատիրոջից պահանջել նրա, ինչպես նաև նրա կատարած Գործարքների վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր՝ ներառյալ վիրտուալ հաշվում առաջացած փողերի ծագման աղբյուրների, կատարված Գործարքի հիմքերի, շահառուների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել փողերի լվացման և ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով պահանջվող տեղեկատվություն ու փաստաթղթեր,
8.1.8. Թողարկողի գործունեության հետ կապված կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կամ Օգտատիրոջը ծառայություններ մատուցելու նպատակով Թողարկողն իրավունք ունի Օգտատիրոջ նույնականացման տվյալները, ինչպես նաև նրա կատարած Գործարքների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող այլ անձանց, այդ թվում` Թողարկողը, որպես փողերի լվացման և ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված կարգով Օգտատիրոջ պատշաճ նույնականացում իրականացրած անձ, իրավասու է Թողարկողի՝ ֆինանսական հաստատություն կամ ոչ ֆինանսական հաստատություն հանդիսացող հաշվետվություն տրամադրող գործընկերներին տրամադրել Օգտատիրոջ պատշաճ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ներառյալ՝ փաստաթղթերի պատճենները՝ գործընկերների կողմից Օգտատիրոջ պատշաճ նույնականացում իրականացնելու նպատակով,
8.1.9. Պայմանագրով և (կամ) ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց Օգտատիրոջ հրահանգի, անակցեպտ կարգով նվազեցնել Օգտատիրոջ հաշվում առկա Էլեկտրոնային փողի մնացորդը,
8.1.10. միակողմանի կարգով սահմանել և (կամ) փոփոխել Հաշվով կատարվող Գործարքների սահմանաչափերը, որոնք ուժի մեջ են մտնում դրանց մասին տեղեկությունը Թողարկողի կայքում և (կամ) Բջջային հավելվածում հրապարակելու պահից, եթե Թողարկողն այլ բան չի նախատեսել,
8.1.11. իրականացնել Համակարգի արդիականացում և ինտերֆեյսի փոփոխություններ, Համակարգի գործունեությունն ապահովող սարքավորումներում և ծրագրերում բարեփոխումների, ծրագրային բարելավումների, անվտանգության մակարդակի բարձրացման և այլ՝ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավորապես դադարեցնել Համակարգի գործունեությունը` նախապես տեղեկացնելով Օգտատերերին,
8.1.12. միակողմանի փոփոխել Պայմանագրի դրույթները՝ այդ մասին տեղեկացնելով իր պաշտոնական կայքի և (կամ) Բջջային հավելվածի միջոցով։
8.2. Օգտատերն իրավունք ունի․
8.2.1. Օգտվել Թողարկողի մատուցած ծառայություններից՝ Պայմանագրի պայմանների համապատասխան,
8.2.2. ստանալ տեղեկություններ՝ առաջարկվող ծառայությունների և դրանց դիմաց գանձվող վճարների վերաբերյալ,
8.2.3. Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան ստանալ տեղեկություներ՝ իր Հաշվով կատարված Գործարքների մասին,
8.2.4. Թողարկողին ներկայացնել դիմումներ ու բողոքներ՝ Պայմանագրով, Թողարկողի ներքին իրավական այլ ակտերով և ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով,
8.2.5. Թողարկողին ցանկացած ժամանակ հրահանգել մարել կամ այլ կերպ տնօրինել իր Հաշվի մնացորդը,
8.2.6. Համակարգում նշել իր էլեկտրոնային փոստի հասցեն՝ Հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ ամսական քաղվածք ստանալու համար: Ընդ որում՝ Համակարգում էլեկտրոնային փոստի հասցե չնշելով՝ Օգտատերը հրաժարվում է ստանալ ամսական քաղվածքը:
8.3. Թողարկողը պարտավոր է․
8.3.1. ապահովել Համակարգի անխափան աշխատանքը,
8.3.2. իր հնարավորությունների սահմաններում ձեռնարկել Օգտատիրոջ Հաշիվ չարտոնված մուտքը կանխելու միջոցներ,
8.3.3. Օգտատիրոջը տեղեկացնել Հաշվով կատարված Գործարքների և Հաշվի մնացորդի վերաբերյալ,
8.3.4. ձեռնարկել Թողարկողի միջոցով փոխանակվող տեղեկատվության գաղտնիության պահպանման և երրորդ անձանց չլիազորված մուտքից, օգտագործումից և (կամ) բացահայտումից պաշտպանության միջոցներ,
8.3.5. Օգտատիրոջ պահանջի դեպքում ապահովել Օգտատիրոջ կատարած Գործարքները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրի) տրամադրում,
8.3.6. կեղծիքների, չարտոնագրված գործառնությունների, տեխնիկական սխալների և (կամ) այլ խնդիրների դեպքում, եթե դրանք առաջացել են Թողարկողի մեղքով, փորձել վերականգնել Համակարգի աշխատանքը` ողջամիտ ժամկետում, հակառակ դեպքում հատուցել Օգտատիրոջ կրած իրական վնասը՝ Օգտատիրոջ նման պահանջ ներկայացնելու դեպքում,
8.3.7. Օգտատիրոջը հնարավորություն ընձեռել, Համակարգում իր էլեկտրոնային փոստի հասցեն նշելու դեպքում, ստանալ իր Հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ ամսական քաղվածք,
8.3.8. պահպանել Օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
8.4. Օգտատերը պարտավոր է․
8.4.1. երրորդ անձանց չտրամադրել և որևէ կերպ չհաղորդել իր Հաշվի մուտքային տվյալները,
8.4.2. Թողարկողին ներկայացնել հետադարձ կապի ճշգրիտ և վավեր տվյալներ,
8.4.3. նույնականացված Օգտատիրոջ կարգավիճակ ստանալու համար ներկայացնել նույնականացման արժանահավատ տվյալներ,
8.4.4. անձնական կամ հետադարձ կապի տվյալների փոփոխման դեպքում աշխատանքային 10 (տասը) օրվա ընթացքում Թողարկողին ներկայացնել փոփոխված տվյալները, ինչպես նաև նույնականացման հիմք հանդիսացած՝ անձը հաստատող փաստաթղթի, վճարային քարտի կամ բանկային հաշվի վավերականության ժամկետի սպառման դեպքում ներկայացնել վավեր անձը հաստատող փաստաթուղթ, վճարային քարտ կամ բանկային հաշիվ,
8.4.5. Թողարկողին տրամադրել Պայմանագրի շրջանակներում պահանջված տեղեկությունները և փաստաթղթերը, այդ թվում՝ փողերի լվացման և ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված,
8.4.6. կապի հասանելի միջոցներով (Թողարկողի զանգերի սպասարկման ծառայություն, էլեկտրոնային փոստ) Թողարկողին անմիջապես տեղեկացնել իր Հաշվի վերաբերյալ որևէ անհապատասխանություն, սխալ կամ Հաշիվ չարտոնված մուտք հայտնաբերելու դեպքում,
8.4.7. ապահովել Հաշվառման հաշվի կառավարման վավերապայմանների (հեռախոսահամար, մուտքային տվյալներ) գաղտնիությունը և չարտոնված օգտագործումից պաշտպանվածությունը,
8.4.8. Հաշվառման հաշվի կառավարման համար օգտագործվող բջջային հեռախոսահամարի կորստի կամ Օգտատիրոջ տիրապետումից այլ կերպ դուրս գալու դեպքում կապի հասանելի միջոցներով (Թողարկողի զանգերի սպասարկման ծառայություն, էլեկտրոնային փոստ) անհապաղ տեղեկացնել Թողարկողին, ընդ որում՝ չտեղեկացնելու հետևանքով առաջացած բացասական բոլոր հետևանքները կրում է Օգտատերը,
8.4.9. կապի հասանելի միջոցներով (Թողարկողի զանգերի սպասարկման ծառայություն, էլեկտրոնային փոստ) Թողարկողին հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցել այնպիսի հանգամանքների առաջացման, փոփոխման կամ դադարեցման մասին, որոնք էական նշանակություն ունեն Թողարկողի գործունեության համար, այդ թվում՝ Համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և (կամ) այլ խնդիրների մասին,
8.4.10. կատարել Պայմանագրով սահմանված այլ պարտավորություններ։
9. Բողոքների քննարկման կարգը
9.1. Պայմանագրի շրջանակներում խնդիրներ կամ անհամապատասխանություններ առաջանալու դեպքում Օգտագործողը կարող է Թողարկողին ներկայացնել դիմում, բողոք:
9.2. Օգտատիրոջ դիմումներն ու բողոքներն ընդունվում են գրավոր՝
ա) առձեռն (Թողարկողի գործունեության վայր),
բ) փոստային առաքմամբ,
գ) էլեկտրոնային եղանակով (Թողարկողի էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]):
9.3. Օգտատիրոջ բողոքի քննարկումն իրականացվում է՝ ՀՀ գործող նորմատիվ իրավական ակտերով և Թողարկողի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
9.4. Թողարկողի հաստատած՝ «Հաճախորդների բողոքների ներկայացման և քննության կանոնակարգը» հրապարակվում է Թողարկողի պաշտոնական կայքի «Հաճախորդների իրավունքներ» բաժնում։
10. Գաղտնիություն
10.1. Կողմերը պարտավորվում են չհրապարակել Պայմանագրի շրջանակներում ստացած տեղեկությունները, որոնք համարվում են գաղտնի` Կողմերից յուրաքանչյուրի համար։
10.2. Թողարկողը պարտավորվում է ապահովել Օգտատիրոջ նույնականացման և մուտքային տվյալների, Հաշվի մնացորդի, Էլեկտրոնային փողով կատարված Գործարքների մասին տեղեկությունների, Օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը։ Նշված տեղեկությունները կարող են հրապարակվել կամ օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով և Ծառայությունների մատուցման կամ Թողարկողի խախտված իրավունքի պաշտպանության անհրաժեշտության բերումով: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Օգտատիրոջ համաձայնությամբ կամ կարգադրությամբ: Թողարկողն իրավունք ունի վճարում ստացող անձին բացահայտել վճարում կատարողի անձնական տվյալները և վճարման Գործարքին վերաբերող մանրամասները՝ Վճարում ստացողի գրավոր պահանջով և Վճարում կատարողի համաձայնությամբ:
10.3. Օգտագործողը սույնով համաձայնություն է տալիս Թողարկողին՝ մշակել վերջինիս հասանելի Օգտատիրոջ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և փաստաթղթեր (այդ թվում՝ անձը հաստատող փաստաթուղթը), փոխանցել այնպիսի երրորդ անձանց, ովքեր Բջջային հավելվածի միջոցով իրավահարաբերություններ են հաստատում կամ նախատեսում են իրավահարաբերություններ հաստատել Օգտատիրոջ հետ։
10.4. Պայմանագրի շրջանակներում գաղտնի չեն համարվում այն տեղեկությունները, որոնք Կողմերը կարող էին օրինական ճանապարհով ստանալ այլ աղբյուրներից՝ առանց գաղտնիության պայմանների խախտման։
10.5. Օգտատիրոջ կատարած Գործարքների մասին տեղեկությունները Պայմանագիրը լուծելուց հետո պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետով։
11. Պատասխանատվություն և անհաղթահարելի ուժի ազդեցություն
11.1. Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։
11.2. Թողարկողը պատասխանատվություն չի կրում իրենից անկախ պատճառներով փոստային, ինտերնետ և կապի այլ ծառայությունների խափանման, ինչպես նաև Օգտատիրոջ հետադարձ կապի տվյալների փոփոխման պատճառով Օգտատիրոջ ժամանակին ծանուցում չստանալու համար։
11.3. Թողարկողը պատասխանատվություն չի կրում Պայմանագրով սահմանված իր պարտավորությունները կապի, էներգամատակարարման և տեխնիկական այլ խափանումների պատճառով չկատարելու համար։
11.4. Թողարկողը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ Հաշվառման հաշվով երրորդ անձանց կատարած Գործարքների և (կամ) Օգտատիրոջ նույնականացման և (կամ) մուտքային տվյալների բացահայտման համար, եթե դա տեղի է ունեցել Հաշվի օգտագործման ժամանակ կապուղիների գաղտնալսման և (կամ) տվյալների առևանգման հետևանքով։
11.5. Թողարկողը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ՝ իր Հաշվառման հաշվի կառավարման վավերապայմանները երրորդ անձանց տրամադրելու կամ կորստի դեպքում։
11.6. Հաշվի կառավարման վավերապայմանների կորստյան կամ փոփոխման հետևանքով դրանք երրորդ անձանց հայտնի դառնալու կասկածի դեպքում Օգտատերը պարտավոր է Թողարկողի սահմանած կարգով անհապաղ տեղեկացնել վերջինիս: Մինչև վավերապայմանների արգելափակումը կամ փոփոխումը Օգտատերը կրում է դրանց չարտոնված օգտագործման հետևանքների ռիսկերը, այդ թվում` Թողարկողին պատճառված վնասների պատասխանատվությունը:
11.7. Կողմերն ազատվում են Պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները մասամբ կամ ամբողջությամբ չկատարելու պատասխանատվությունից, եթե դրա պատճառը անհաղթահարելի իրավիճակներն են՝ հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, կապուղիների, էներգամատակարարման խափանում և Կողմերի վերահսկողությունից դուրս այլ իրավիճակներ, օրինակ՝ Թողարկողից անկախ պատճառով կապի խափանման հետևանքով Համակարգի հնարավոր ընդհատումները, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների որոշումների, վճիռների և իրավական այլ ակտերի ընդունման դեպքում, որոնք խոչընդոտում են Պայմանագրով Կողմերի պարտավորությունների կատարումը։
12. Այլ պայմաններ
12.1. Օգտատերը երաշխավորում է, որ
12.1.1. Պայմանագրի պայմաններն իրեն հասկանալի են և ամբողջությամբ ու անվերապահ ընդունելի,
12.1.2. իր Հաշիվը չի օգտագործելու անօրինական գործողությունների կատարման համար։
12.2. Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անկախ Օգտատիրոջ գտնվելու վայրից։
12.3. Օֆերտայի ակցեպտավորմամբ Օգտատերը տալիս է անվերապահ համաձայնություն, որ «ՖԱՍԹ ՇԻՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը երրորդ անձանցից ստանա Օգտատիրոջ վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տվյալների շտեմարաններում պահպանվող անձնական ցանկացած տվյալ և մշակի այն՝ Օգտատիրոջը Ծառայություն մատուցելու համար: Օգտատերն ի գիտություն է ընդունում, որ անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ծառայությունների մատուցման ընթացքում և դրանից հետո, անձնական տվյալները պահպանվելու են և կարող են փոխանցվել երրորդ անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, Օգտատերը ցանկացած պահի կարող է պահանջել հարցված անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ։
12.4. Օգտատերը հաստատում է, որ Բջջային հավելվածով Գործարքներ կամ որևէ այլ գործողություն կատարելիս իր ստորագրության նմանօրինակ են.
12.4.1. Օգտատիրոջ մուտքային տվյալները, որոնց օգտագործմամբ՝
ա) իրականացվող բոլոր գործողությունները ճանաչվում են որպես Օգտատիրոջ կատարած,
բ) ուղարկվող բոլոր փաստաթղթերը համարվում են Օգտատիրոջ ստորագրած և ուղարկած, գ) հաստատվող բոլոր փաստաթղթերը համարվում են Օգտատիրոջ ստորագրած, այդ թվում նաև այն դեպքում, երբ փաստաթուղթը հաստատվել է՝ «Հաստատում եմ» կոճակը սեղմելով,
12.4.2. Բջջային հավելվածում Օգտատիրոջ մուտքագրած էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղից ուղարկված բոլոր նամակները համարվում են Օգտատիրոջ ստորագրած և ուղարկած։